Փոխարժեք
  • USD - 389.56 -0.57
  • EUR - 444.14 -3.92
  • RUB - 4.71 -0.09
  • USD - 389.56 -0.57
Եղանակ
Երևան 13oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Դատարանը մեր պահանջը ճիշտ է համարել, քաղաքային իշխանության որոշումը՝ սխալ և 160.000 դրամի թանկացումը չեղյալ է հայտարարվել. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է, որ հաղթել են կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ դատական վեճը, իսկ քաղաքային իշխանությունը պարտվել են։

«Քիչ առաջ վերադարձա Հայաստան ու սկսվեց։

Հենց ինքնաթիռը վայրէջք կատարեց, հեռախոսս միացրեցի։ Միանալն ու զնգոցների տեղատարափը մեկ եղավ։ Միշտ էլ այդպես լինում է, երբ ժամերով կապից դուրս ես գալիս, բայց այս անգամ տեղատարափը շատ էր։ Բացեցի առաջին «մեսիջը» ու պարզվեց։ Հաղթանակ։

Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցությունն ի դեմս ավագանու անդամ Սամվել Հակոբյանի և մեր շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի ( Գրիգորյանը «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերն է) դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման։ Մենք պահանջել ենք ոչ իրավաչափ ճանաչել կտրուկ թանկացման այդ խայտառակ որոշումը, որն ընդունել էր Երևանի ավագանու 2,5–միավորանոց կոալիցիան («Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունը» և էն տրաֆիկինգի ենթարկվածները)։ Այսինքն՝ պահանջել ենք չեղարկել թանկացումների որոշումը։ Դատարանը մեր պահանջը ճիշտ է համարել, քաղաքային իշխանության որոշումը՝ սխալ։ 160.000 դրամի թանկացումը չեղյալ է հայտարարվել։ Շնորհավորում եմ բոլորիս։

Քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը, բայց դե մենք էլ ձեռքներս ծալած չենք նստելու։ Քաղաքացու շահը պաշտպանելու ենք բոլոր հարցերում։ Առջևում տրանսպորտի թանկացման դեմ կռիվն է։ Իսկ գլխավոր կռիվը՝ առջևում է․ Հայաստանի վրայից մաքրել ՔՊԿ–ին՝ իր պարագլխով հանդերձ։

Հ․Գ։ Վաղը ավելի դետալային կխոսեմ։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg