ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի քաղաքապետարանից ձերբակալված ութ անձանցից չորսը կալանավորվել են․ նրանցից երկուսը քաղաքապետարանի պաշտոնյա են

Երեկ Երևանի քաղաքապետարանում ձերբակալված անձանցից չորսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Կալանավորված չորս անձանցից երկուսը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ քրեական վարույթը վերաբերում է կաշառքին։ Ընդհանուր առմամբ երեկ ձերբակալվել էր ութ անձ, որոնց թվում նաև քաղաքապետարանի նախկին և ներկա պաշտոնյաներ։ Մասնավորապես, մեղադրյալների թվում են քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը, որը նախկինում պաշտոն է զբաղեցրել ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում, այնուհետև, տեղափոխվել Երևանի քաղաքապետարան և զբաղեցրել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը, նախկին տեղակալ Արամ Այվազյանը։
Մամուլ
Օրվա լուսանկար
