ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք ամենաթույլ դիրքերից ենք հանդես գալիս և տապալել ենք դիվանագիտությունը. Խաչիկյան

Վճռորոշ հանդիպում է և որոշվելու է եվրասիական մայրցամաքի և մեր ճակատագիրը՝ առանց մեզ։ Մենք ամենաթույլ դիրքերից ենք հանդես գալիս և տապալել ենք դիվանագիտությունը երկուսի հետ էլ։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը :
— Olivier Decottignies (@O_Decottignies) March 24, 2025
➡️ Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն։
➡️ Շնորհակալություն կենտրոնի տնօրեն տիկին Կարմեն Ապունցին ընդունելության համար։ pic.twitter.com/ftNHaRPexr
Բանախոսը նշում է, որ Ուկրաինայի հարցում Վ․ Զելենսկին կարող է հրաժարվել պահանջները կատարելուց՝ նրա վրա ճնշում կգործադրեն և դրանից հետո գուցե պատերազմը կշարունակվի և նոր ողբերգություն տեղի կունենա, որպեսզի Ուկրաինայում հասկանան, որ պետք է զիջումների գնալ։ Մեծ հնարավորություն կա, որ Վ․ Զելինսկիին փոխարինեն, կամ հեղաշրջում տեղի ունենա։ Ուկրաինացիներին շատ դժվար է լինելու համոզել, որպեսզի այսքան զոհերից հետո զիջումների գնան։ Ի վերջո, այս հարցը ուժով է լուծվելու։ Ժամանակին Բ․ Ջոնսոնը թույլ չտվեց Ուկրաինային, որպեսզ համաձայնություն կնքեն Ռուսաստանի հետ։ Նրանք օգտագործեցին Ուկրաինային, որպեսզի թուլացնեն Ռուսաստանը․ սա կլասիկ եվրոպական քաղաքականության ձև է։
Փորձագետը հստակեցնում է, որ մեզ հետո են տեղյակ պահելու, թե ինչ են որոշելու։ Ռուսաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ն, գուցե Իրանի հետ խորհրդակցելով, կորոշեն թե ին է լինելու մեր միջանցքի հետ։ Դա կամաց-կամաց մեր ձեռքից կխլեն։ Հաջորդն էլ ադրբեջանցիների վերադարձի հարցն ու Սյունիքի կորուստն է։ Մենք հիմա նստած ենք մութ սենյակի մեջ և ենթադրություններ ենք անում։
Ըստ քաղաքագետի, Ն․ Փաշինյանին Սփյուռքում ատում են։ Հանդիպումներից առաջ այն սփյուռքահայերին, որոնք այս «աղանդի» անդամ չեն, ջնջում էին ցուցակից։ Կային մարդիկ, ում անունները «սև ցուցակում» էին, որպեսզի չգնային և անհարմար հարցեր չտային։
Try using image editing with @Grok! pic.twitter.com/sJLk3QuqZW
— Elon Musk (@elonmusk) March 23, 2025
«Արևմուտքը, Թուրքիան, ԱՄՆ-ն և Անգլիան աջակցել են, որպեսզի նա գա իշխանության և Հայաստանը դարձնի հակառուսական բաստիոն։ Իսկ Ռուսաստանին պետք էր, որպեսզի այստեղ հավասարակշռություն լիներ և պատերազմ չսկսվեր»,- ասել է Ա․ Խաչիկյանը։
Try using image editing with @Grok! pic.twitter.com/sJLk3QuqZW
— Elon Musk (@elonmusk) March 23, 2025
Մանրամասները՝ տեսանյութում։
Մամուլ
Օրվա լուսանկար
