ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիկին դատախազ, ապացուցում եք, որ հիմա եք գործը բերել, քանի որ Աղազարյանը հրաժարվել է մանդատը վայր դնել ու կատարել Նիկոլ Փաշինյանի SMS պահանջը. Կյուրեղյան

Այս գործը հիմա եք բերել, որովհետև Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի «սմս» պահանջը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Հովիկ Աղազարյանի հեռախոսն առգրավվել է քննիչի կողմից և այդ հեռախոսային խոսակցության բովանդակությունը հայտնվել է այլ անձանց մոտ։ Արդյո՞ք դա նախաքննական գաղտնիքի խախտում չէ, արդյոք նման իրավիճակ կարելի է համարել թույլատրելի՝ այլ գործերի շրջանակներում, արդյո՞ք սա չի գնահատվում որպես միջամտություն։ Արդյո՞ք սա անաչառություն է, թե՝ քաղաքական հետապնդում»,- նշեց Կյուրեղյանը՝ դիմելով դատախազին։
Աննա Վարդապետյանը հարցին չպատասխանեց, ինչին ի պատասխան Կյուրեղյանը նկատեց՝ խուսափողականությունն ապացուցում է, որ գործով միջամտություն է եղել։
«Այս գործը հիմա եք բերել, որովհետև Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի «սմս» պահանջը»,- նշեց պատգամավորը։
Մամուլ
Օրվա լուսանկար
