ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչով էր Ալիկ Սիրունյանը զիջում Գագիկ Ջհանգիրյանին. ՔՊ-ն ուզածի նման օգտագործում ու դեն է նետում

Քաղաքացիական պայմանագիր՝ դեռևս մեծամասնություն կազմող միավորման ճաքերը գնալով ավելի են խորանում։ ՈՒ դա ներսից է տեղի ունենում։ Հատկապես վերջին ամիսներին նախկին քպականներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հանդեպ կուսառաջնորդի վերաբերմունքը պիտի որ մնացյալ քպականներին իրենց ճակատագրի մասին լրջորեն մտածելու առիթ տա։
Այս կերպ քպ առաջնորդը շատ պարզորոշ ցանկացավ ասել, թե՝ որևէ մեկի առճակատումը իր կամքին՝ օրենքը տրորելով անգամ չի հանդուրժելու։ Ընդհուպ՝ կուսակցի հեղինակազրկման գնով։ Ի՜նչ պատգամավոր, ի՜նչ բան․․․ Կուսառաջնորդի կամքն է գործում։
Գործընկերներին թիրախավորելով ինքնահաստատվելու կերպը փաշինյանական գործողություններում զգալի է եղել և շարունակում է արտահայտվել, օրինակ, Երևանի քաղաքապետի նկատմամբ։ Վերջինը՝ տրանսպորտի գնի թանկացման ողջ պատմությունը, իսկ հանրային ճնման ներքո՝ 300-ից 150 դրամ՝ հետ ողորմյա անելու քայլը, վստահ եք, չէ՞, որ նրա կամքով է եղել։ Նախ՝ վերևից եկած հրահանգով բարձր գինէ սահմանվել, իսկ հետո՝ սոցիալական բունտից վախենալով՝ նույն վերևից 150 դրամ դարձնելու հրահանգ տրվեց։
@mark.alammouri Zonda r 😵💫😵💫 #fyp #cars #toronto #autoshow #hypercar #rich #pagani #zonda ♬ original sound - Maxi
Նույն կերպ և ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամի թեկնածու որպես փաստաբան Սիրունյանի առաջադրումը՝ ապա՝ ընդդիմությոն և ԶԼՄ-ների արձագանքների արդյունքում՝ վերջինիս ինքնախարազանման դրվագները և ի վերջո՝ հայտարարությունը՝ «Ես որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել. պետք է խնդրեմ ԱԺ-ն չքվեարկի»։
Ինչ խոսք, նա հայտնի է իր հայհոյանքներով և արցախցիների նկատմամբ ատելություն տարածող հայտարարություններով, ինչպես նաև՝ ՔՊ թիմի մաս լինելով։ Բայց՝ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն էր տվել նրա բարեվարքությանը։
Սրանք հայտնի փաստեր էին և ուղղակի կարող էին չառաջադրել։ Առավել եւս երբ նույն բացասական եզրակացությունը նախկին չէր խանգարել ՔՊ-ին՝ Գագիկ Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ։
Սակայն Նիկոլ Փաշինյանի մոտիվացիաներն իր մարդկանց հանդեպ հիմնականում նույն դրսևորումն ունեն՝ դուք բոլորդ իմ շնորհիվ եք ձեր տեղերում և որ պահին չուզեմ՝ չեք լինի․․․
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը :
— Olivier Decottignies (@O_Decottignies) March 24, 2025
➡️ Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն։
➡️ Շնորհակալություն կենտրոնի տնօրեն տիկին Կարմեն Ապունցին ընդունելության համար։ pic.twitter.com/ftNHaRPexr
Արդեն իսկ տեսակետներ են հնչում, թե առաջիկայում նա մեսիջով Երևանի քաղաքապետին խորհուրդ կտա մի հրաժարականի դիմում էլ ինքը գրի՝ զուգահեռաբար տրանսպորտի թանկացումից հրաժարվելով, ինչն, ըստ էության, կդառնա մի նոր հրաժարականի, ավելի ճիշտ՝ Ավինյանի զոհաբերման առիթը, և պատճառը...
Աղբյուր` Փաստինֆո
https://t.me/pastinfoam/72331?t=7
Մամուլ
Օրվա լուսանկար
