Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 4oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2021-07-30 07:15:25

07/30/2021 07:15

Առաջին խնդիրը, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լուծել ագրեսիվ գործողություններով, Հայաստանի վրա ճնշումներն ուժեղացնելով այն բանին հասնելն է, որ Հայաստանը գնա զիջումների մի քանի կարևոր հարցերում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սադրիչ գործողություններին։

«Փորձում են այնպես անել, որ ՀՀ-ն զիջումների գնա, մասնավորապես, Արցախի կարգավիճակի, մեր սահմանների հարցում և համակերպվի այն հանգամանքի հետ, որ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զորքեր։ Այս սադրանքներն ունեն կոնկրետ նպատակ՝ ուժեղացնել ճնշումը ՀՀ-ի վրա և փորձել կորզել զիջումներ ՀՀ-ից։ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից փորձում են հնարավորինս շատ բան կորզել»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, Սաֆրաստյանը տեսակետ հայտնեց, թե սա այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ը պետք է շատ լուրջ քննարկի այդ առաջարկը։

«Եթե այս անգամ էլ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել այն հիմնական գործառույթները, որոնց համար ստեղծվել է, շատ լուրջ հարցականի տակ կդնի այդ կազմակերպության ապագան»,-ասաց նա։

Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնությունը դադարեցնելու որոշմանը՝ թուրքագետն ասաց, թե դա կարևոր ու սպասված իրադարձություն էր։

«Սա նաև ուղերձ է պարունակում, որ Կոնգրեսի ստորին պալատը ԱՄՆ գործադիր իշխանությանը կոչ է անում մեկ անգամ ևս վերանայել ԱՄՆ դիրքորոշումը ագրեսիվ, բռնապետական պետության՝ Ադրբեջանի նկատմամբ, որտեղ ոտնահարվում են բոլոր տեսակի ժողովրդավարակիան նորմերը։ Կարևոր է, որ նաև Սենատը միանա այս որոշմանը, ու այն ստանա օրենքի ուժ»,-ասաց նա։

Ըստ Սաֆրաստյանի՝ դրական է այն հանգամանքը, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ ՌԴ-ն համարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները պետք է շարունակվեն, Արցախի կարգավիճակի խնդիրը դեռևս լուծված չէ, և Մինսկի խումբը պետք է վերադառնա այդ քննարկմանը։

«Կարծում եմ՝ սա այն մոտեցումն է, որն ունի նաև ՀՀ-ն, և այն ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում։ Ցավոք, Ադրբեջանը, ելնելով Արցախի ու Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ միտումներից, չի ընդունում Մինսկի խմբի գործունեությունը ներկա փուլում, բայց ես հույս ունեմ՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումն իր արդյունքը կտա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մեր դիվանագիտությունը շատ անելիքներ ունի։

«Չպետք է սահմանափակվել այն հայտարարություններով, որ հնչում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից, պետք է շատ լուրջ աշխատել այդ պետությունների հետ, որ հասնենք ավելի բարենպաստ դիրքորոշման։ Պետք է թիրախավորված դիվանագիտություն իրականացնել»,-ասաց նա։

Սաֆրաստյանի խոսքով՝ արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի արժեքային հիմքի վրա․ «Պետք է վարենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որ ճանաչելի լինենք աշխարհի համար, տարբերվենք այլ պետություններից, չլինենք սովորական, փոքր պետություն, որ գտնվում է այսպիսի բարդ տարածաշրջանում։ Մենք մեր արժեքային համակարգի արժեքով շատ մեծ ենք։ Թուրքական դիվանագիտության վերջնական նպատակը ոչ միայն Արցախն է, այլև Հայաստանը՝ վերջնական թուլացնել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը և հասնել այն բանին, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, դադարի գոյություն ունենալ»։

Մարիամ Սարգսյան

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg