Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 4oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2022-11-17 08:33:50

ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման ընթացքում, անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հավանական խաղաղության պայմանագրի կնքման թեմային:

Ռիկերը նշել է, որ Միացյալ Նահանգները խաղաղության գործընթացում ներգրավված է ԵՄ-ի նման գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն:

«Ինչպես ցանկացած խաղաղության բանակցությունների դեպքում, դրանք բարդ քննարկումներ են, որոնք կենտրոնանում են պատմության շերտերով բարդացած հարցերի վրա։ Բայց ընթացիկ քննարկումների տեմպն ու խորությունը ցույց են տալիս կարգավորման հստակ ներուժ, որը կարող է ավարտվել տասնամյակներով ձգվող հակամարտությունը:

Իհարկե, դեռ շատ անելիքներ կան երկու կառավարությունների կողմից, այդ թվում՝ հետաքննելու մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական օրենքի խախտման պնդումները, պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, դադարեցնելու հռետորաբանության բորբոքումը և խթանելու հաշտությունը»,- ասել է Ռիկերը:

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ թեև ԱՄՆ-ն և ԵՄ-ն նպաստում են կողմերի միջև բանակցություններին, սակայն այս քննարկումների էությունը վարում են իրենք՝ Հայաստանի և
Ադրբեջանի ներկայացուցիչները:

«Երկու երկրների նախաձեռնությամբ վարվող ուղիղ բանակցությունները, որոնք պայմանավորված են նրանց, այլ ոչ թե արտաքին դերակատարների շահերով, ունեն երկարաժամկետ հաջողության ամենամեծ հնարավորությունը: Մենք ամեն կերպ աջակցելու ենք այդ ջանքերին։ Պետքարտուղարը ոչ միայն առաջարկել է իր խորհրդատվական (օգնությունը-Խմբ.), այլ նաև առաջարկել է ԱՄՆ-ի
տեխնիկական աջակցությունը՝ սահմանների սահմանազատումից մինչև տրանսպորտային երթուղիների պլանավորում»,- նշել է դիվանագետը:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg