Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 4oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2023-07-17 12:33:56

07/17/2023 12:33
Արցախ

Անալյան Արգենտինա գաղթած հայերի ժառանգ է, ով միշտ հպարտացել է իր արմատներով և մոտ եղել դրանց: Սեփական արմատների ճանաչումը սկսվել է վեց տարեկանում, երբ Անալյան սկսել է հաճախել հայկական դպրոց, որտեղ սովորել է լեզուն, ծանոթացել ավանդական երգերին ու պարերին։ Այդ ամենի շնորհիվ նրա սերն արվեստի հանդեպ աճել է, և տարիներ անց, Անալյան դարձել է դերասանուհի:

Չնայած Անալյան մեծացել է Արգենտինայում, սակայն հայկական ժառանգությունը տատիկի՝ Երանուհու հետ ունեցած գեղեցիկ հարաբերությունների շնորհիվ միշտ էլ ներկա է եղել նրա կյանքում: Նրա հետ Անալյան ճանաչել է հայկական խոհանոցը:

Չնայած նա երբեք չի տեսել պապիկին, սակայն Անալյայի կապը հայկական արմատների հետ ամուր է մնացել:

«Իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը ճանապարհորդելն է, և ես բախտ եմ ունեցել այցելելու աշխարհի շատ երկրներ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ճամփորդություն միշտ էլ կյանքի փորձառություն է։  Ես սիրում եմ խորությամբ ճանաչել իմ այցելած երկրի մշակույթն ու մարդկանց: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ միշտ գիտեի՝ Հայաստան այցս լինելու է ոչ միայն երկրի գեղեցիկ բնության ու պատմության ճանաչում, այլև անհատապես նախնիներիս երկրում որևէ ներդրում ունենալու հնարավորություն»,- նշել է Անալյան:

Մի քանի տարի առաջ Անալյային հաջողվել է մեկնել Հունաստան և այցելել հայկական եկեղեցին, որտեղ նրա տատիկն ու պապիկը ամուսնացել են նախքան 1923-ին Արգենտինա գաղթելը: Դա հուզիչ փորձառություն էր, որն Անալյայի մեջ էլ ավելի է բորբոքել Հայաստան այցելելու և ավելին իմանալու ցանկությունը:

Հայաստանում կամավոր դառնալու ցանկությունը նրան տարել է դեպի Հայ կամավորների միություն (Armenian Volunteer Corps):

«Ես պարզապես որոնեցի համացանցում, թե ինչպես կամավոր դառնալ Հայաստանում և այդպես գտա Հայ կամավորների միությունը»,- պատմել է Անալյան:

Նա Հայաստանում անցկացրել է երկու շաբաթ՝ որպես Հայ կամավորների միությունում մեծահասակների համար իտալերենի և իսպաներենի կամավոր ուսուցչուհի:

Այս փորձառությունը գերազանցել է Անալյայի պատկերացումները: Նրան դուր է եկել երկրի՝ հատկապես հայկական եկեղեցիների յուրահատուկ մթնոլորտը: Նա վայելել է մարդկանց ջերմությունն ու հյուրընկալությունը:

Կամավորական աշխատանքից զատ, Անալյան որպես դերասանուհի է հանդես գալիս գործընկերոջ հետ հիմնած իտալական թատրոնի խմբակում. վերջին տասը տարում նրանք ելույթներ են ունեցել Արգենտինայում:

Նա սիրում է ճանապարհորդել, բայց ոչ որպես զբոսաշրջիկ: Նրան դուր է գալիս ճանաչել տարբեր մշակույթներ և իմաստալից կապեր հաստատել մարդկանց հետ:

Եվրոպա կատարած առաջին ճանապարհորդության ժամանակ Անալյան սիրահարվել է իտալերենին, Իտալիայի մշակույթին և երկրի տարբեր անկյուններին, ինչն էլ նրան դրդել է սովորել լեզուն և ի վերջո դառնալ իտալերենի ուսուցչուհի: Անալյան ավելի քան 12 տարի դասավանդում է իտալերեն և մարդկանց ծանոթացնում այդ երկրի մշակույթին: Նա միաձուլել է իր համար սիրելի երկու բան՝ թատրոնը և իտալերենը՝ Բուենոս Այրեսի «Դանթե Ալիգիերի ասոցիացիա» կենտրոնում ստեղծելով իտալական թատրոնի խմբակ, որը նա ղեկավարում է գործընկերոջ հետ:

Հայաստանում գտնվելու ընթացքում նա հայոց լեզվի դասընթաց է անցել, ինչը խորացրել է Անալյայի կապն արմատների հետ: Այժմ Անալյայի երազանքն ավելի երկար ժամանակով Հայաստան վերադառնալն է և մարդկանց օգնելը: Անալյայի համոզմամբ՝ տարատեսակ ժամանցային և մշակութային գործունեության միջոցով հնարավոր է կիսվել փորձով և գիտելիքներով՝ խթանելով մշակութային և կրթական փոխանակում:

Անալյան, որը նշում է ծննդյան 50-ամյակը, իր կամավորական աշխատանքը համարում է նվեր և՛ իրեն, և՛ մյուսներին:

«Կարծում եմ, որ լավագույն նվերը, որ կարող էի ինքս ինձ անել, մարդկանց փոխանցելն է այն, ինչ ինքս եմ ստացել, և նրանց հետ կիսվել այն ամենով, ինչ վերապրել եմ: Երախտապարտ եմ հայկական ընտանիքում ծնվելու համար», -նշել է նա:

Անալյայի ճանապարհորդությունը դեպի Հայաստան սոսկ արմատների բացահայտում չէր, այլև իր նախնիների երկրում ներդրում ունենալու հնարավորություն։

Հեղինակ՝ Մարինա Եփրեմյան

Нет описания.Нет описания.Нет описания.

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg