ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2023-11-16 12:05:00

Թոմազո Դի Ջովաննին, «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի Միջազգային հաղորդակցությունների և ներգրավվածության բաժնի փոխնախագահը, կիսվում է պատկերացումներով, թե ինչպես են գիտությունը, տեխնոլոգիան և նորարարությունը փոխկապակցվում՝ ստեղծելու անծուխ ապագա:
Technovation-ի ընթացքում մենք պարզեցինք, որ «Ֆիլիպ Մորրիս»-ը շատ ավելին է, քան սիգարետ արտադրող ընկերություն: Կարո՞ղ եք կիսվել, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է փոխակերպվում ընկերությունը:
Այսպիսով՝ իրականում «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը հավակնություն ունի սիգարետը թողնել անցյալում: 2016թ.-ից ի վեր մենք պատասխանատվություն ենք ստանձնել անել հնարավոր ամեն ինչ՝ հնարավորինս շուտ սիգարետը փոխարինելու ավելի լավ այլընտրանքներով՝ ի շահ ծխողների, հանրային առողջության և, իհարկե, մեր ընկերության, քանի որ դա նաև գործնական իմաստ ունի: Եվ մենք իրականացրել ենք այդ հավակնությունը․ 2008 թվականից ի վեր մենք ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար ենք ներդրել հետազոտությունների զարգացման, վաղ արտադրության և առևտրայնացման մեջ: Այսօր, որպեսզի պատկերացնեք, մեր առևտրային ծախսերի երեք քառորդն ամբողջությամբ հատկացված է առանց այրում արտադրատեսակներին, և ոչ սիգարետին։ Գործնականում մեր ամբողջ հետազոտությունն ու զարգացումը նվիրված է այս արտադրատեսակներին, որոնք արդեն առևտրայնացված են 82 երկրներում և ընդունված ավելի քան 27 միլիոն սպառողների կողմից ամբողջ աշխարհում: Այսպիսով՝ փոփոխությունն իրական է: Մենք իսկապես ազատվում ենք սիգարետից որպես ընկերություն: Մեկ այլ տվյալ՝ մեր եկամտի մեկ երրորդից ավելին արդեն ստացվում է այդ նոր արտադրատեսակներից: Մի խոսքով՝ մենք աննախադեպ փոփոխությունների ենք մղում և նույնիսկ վերաիմաստավորում ենք մեզ որպես ընկերություն:
Ինչպե՞ս եք հոգ տանում, որ նոր արտադրատեսակներն ավելի լավ այլընտրանք լինեն սիգարետին։
Դե, առաջին հերթին, բազմաթիվ գիտական հետազոտությունների և առաջադեմ դիզայնի միջոցով: Այստեղ մենք իրականում գտնվում ենք մեր գիտական հետազոտությունների կենտրոնում։ Մենք հանդիսանում ենք ավելի քան 1500 գիտնականների, փորձագետների, ինժեներների գործատու, ովքեր լիովին նվիրված են այդ արտադրատեսակի օգուտներն ու ռիսկերը հիմնավորելու համար բավարար ապացույցներ ստեղծելուն և խրախուսելուն: Բայց մենք միայնակ չենք: Նկատի ունեմ, որ կան զգալի թվով անկախ կազմակերպություններ, որոնք հետազոտություններ են կատարել և ուսումնասիրել առկա ապացույցները տաքացվող ծխախոտի, էլ․ սիգարետի և այլ արտադրատեսակների վերաբերյալ և եկել են այն եզրակացության, որ դրանք շատ ավելի լավ տարբերակ են, քան սիգարետը:
Գերմանիայի և Նիդեռլանդների սպառողների անվտանգության մարմինները, ԱՄՆ FDA-ն որոշ օրինակներ են, և ես կարող եմ շարունակել անկախ կազմակերպությունների երկար ցանկը, որոնք եզրակացրել են, որ այս արտադրատեսակներն ավելի լավն են, քանի որ դրանք արտազատում են վնասակար միացությունների զգալիորեն ցածր մակարդակ:
Եվ հիմա մենք փորձում ենք հնարավորինս շատ խոսել այս մասին, համոզվել, որ մարդիկ դա հասկանան: Անդրադառնալով որոշ մոլորություններին և սխալ պատկերացումներին՝ որպես օրինակ կարելի է դիտարկել աշխարհի որոշ մասերում, երևի թե նաև Հայաստանում տարածված մի հին ասացվածք, որ «մի կաթիլ նիկոտինը կարող է սպանել ձիու»: Ինձ պես հռետորաբանություն սիրող մեկի համար դա ֆանտաստիկ խոսք է, քանի որ կաթիլը համեմատում են ձիու հետ, մի շատ փոքր բան՝ մի շատ մեծ կենդանու հետ: Դա հզոր է, տեսականորեն հեշտ է պատկերացնել: Եվ երբ նպատակը պարզապես մարդկանց վախեցնելն էր, դա կատարյալ հռետորաբանություն էր:
Այսօր դա հակառակ ազդեցությունն է ունենում, քանի որ վախ է առաջացնում նիկոտինի նկատմամբ, և մարդիկ, ովքեր հակառակ դեպքում սիգարետից անցում կկատարեին էլ․ սիգարետի կամ ծխախոտի տաքացման համակարգերի, չեն անում դա: Այսպիսով, այսօր այս հռետորաբանությունը հակաարդյունավետ է, քանի որ դա հանգեցնում է նրան, որ մարդիկ շարունակում են ծխել: Այսպիսով՝ ժամանակն է առաջ շարժվել այդ հռետորաբանությունից և տեղեկացնել մարդկանց, որ ծխելու հետ կապված հիվանդություններ առաջացնողը սիգարետի ծխի մեջ հայտնաբերված որոշ քիմիական միացությունների բարձր մակարդակն է, այլ ոչ թե նիկոտինը: Նիկոտինը, թեև կախվածություն է առաջացնում և ռիսկից զերծ չէ, սակայն ծխելու հետ կապված հիվանդությունների առաջնային պատճառը չէ: Այդ իսկ պատճառով մենք ավելի ու ավելի շատ ենք մարդկանց տեղեկացնում, ներգրավում, և փառք Աստծո, մենակ չենք: Հանրային առողջապահության համայնքի մի մեծ հատված կա, որը հավատում է այս արտադրատեսակներին: Այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նոր Զելանդիան կամ Մեծ Բրիտանիան, նույնիսկ կառավարությունը և հանրային առողջապահության համայնքները քարոզարշավներ են իրականացնում՝ խրախուսելու բոլոր նրանց, ովքեր չեն թողնում ծխելը, անցնել այս արտադրատեսակներին:
Ձեր կարծիքով, որքանո՞վ է ընկերությունը պատասխանատու իր հաճախորդների վարքագծի համար: Ի վերջո, անհատներն են, որ որոշում են ծխե՞լ, թե՞ ոչ, որքա՞ն ծխել, ին՞չ ծխել և այլն: Ո՞րն է ՖՄԻ-ի դերը՝ ազդելու հաճախորդների վրա այս որոշումների կայացման մեջ:
Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ սպառողները ստանան ճշգրիտ տեղեկատվություն, և դա այն է, ինչի վրա մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Սա դուրս է առողջության պարտադիր նախազգուշացումներից, որոնք որոշ երկրներում չեն արտացոլում ճշգրիտ օգուտներն ու ռիսկերը, քանի որ դրանք նախատեսված են սիգարետի համար, և դա վերաբերում է մեր բոլոր հաղորդակցական քայլերին: Բայց մենք նաև ուզում ենք, որ մարդիկ հասկանան, որ ծխախոտային ու նիկոտինային ապրանքները բոլորը հավասար չեն: Սիգարետի հարաբերական ռիսկը և ծխախոտի տաքացման համակարգերի նման արտադրատեսակների հարաբերական ռիսկը, որն արտազատում է վնասակար քիմիական միացությունների 95%-ով ցածր մակարդակ, ակնհայտորեն նույնը չէ: Հակառակն ասելը, ինչպես ոմանք անպատասխանատու կերպով անում են, մոլորեցնող, շփոթեցնող և հակաարդյունավետ կլինի: Այսպիսով՝ մենք շատ թափանցիկ ենք մեր հետազոտություններում, մեր եզրակացություններում, և համոզված ենք, որ մեր սպառողները հասկանում են այս արտադրատեսակների օգուտներն ու ռիսկերը՝ տեղեկացված ընտրություն կատարելու համար:
Մի քանի տարի առաջ մենք նույնիսկ կորպորատիվ արշավ սկսեցինք, որը կոչվում է Unsmoke: Unsmoke-ի գաղափարը հենց մարդկանց բացատրելն էր, որ ի վերջո ամենալավ բանը, որ նրանք կարող են անել, ծխել չսկսելն է, քանի որ ծխելը հիվանդություններ է առաջացնում: Եթե նրանք ծխում են, ապա պետք է թողնեն ծխելը, քանի որ «զրոյական ռիսկի» նիկոտին կամ ծխախոտային արտադրանք գոյություն չունի: Բայց աշխարհում մեկ միլիարդ ծխող կա, և Հայաստանի բնակչության մեկ չորրորդը, եթե չեմ սխալվում, ծխում է: Եվ եթե նայեք ձեր ընկերներին, եթե խոսեք ընտանիքի հետ, ապա կհասկանաք, որ 10 հոգուց ինը, չնայած բոլոր ջանքերին, պարզապես չեն թողնում ծխելը: Այսօր այս մարդիկ պետք է մտածեն ավելի լավ այլընտրանքների անցնելու մասին, ինչպիսիք են էլ․ սիգարետը և այլ առանց այրում տարբերակները։
Տարածված կարծիք կա, որ ՖՄԻ-ի արտադրանքը միայն հարուստ մարդկանց համար է։ Ի՞նչ կասեք դրա մասին։
Տեսեք, դա հիմնականում սխալ ընկալում է, որը պայմանավորված է սարք գնելու անհրաժեշտությամբ: Էլեկտրոնիկայի գաղտնիքը սկզբում ոմանց կողմից արգելող էր համարվում: Բայց իրականում այս արտադրատեսակները պետք է օգտագործվեն սպառվող ապրանքների հետ, որոնք ընդհանուր առմամբ ունեն համարժեք գներ կամ (հաճախ) ավելի էժան են, քան պրեմիում սիգարետը: Այսպիսով, ի վերջո, երբ նայում եք ժամանակի ընթացքում ընդհանուր փորձին, սպառողը չի ծախսում ավելին, քան կծախսեր սիգարետի վրա: Բայց մենք աշխատում ենք այս սխալ ընկալումը վերացնելու ուղղությամբ և մեր սպառողներին տրամադրում ենք ապրանքների լայն տեսականի՝ տարբեր գներով: Սա լավագույն միջոցն է՝ համոզելու նրանց հրաժարվել սիգարետից, քանի որ նրանք տարբեր նախասիրություններ ունեն։
Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ կանխելու անչափահասների հասանելիությունը ձեր արտադրանքին:
Նախ ասեմ պարզ. անչափահասների կողմից ցանկացած նիկոտինային արտադրանքի օգտագործման վերաբերյալ հարցը շատ լուրջ է և պետք է լրջորեն ընդունվի:
Եվ կարծում եմ, որ մեր տաքացվող ծխախոտի օրինակը կարող է ճանապարհ հարթել։
Մենք ապացուցել ենք, որ երբ ապրանքը կարգավորվում է, անչափահասներին վաճառքն արգելված է և գործընթացը լավ է կիրառվում, և երբ ընկերությունները պատասխանատվությամբ են առևտրայնացնում ապրանքը, անչափահասների հետաքրքրությունը ապրանքի նկատմամբ շատ ցածր է: Մենք խոսում ենք առավելագույնը մեկից երկու տոկոսի մասին: Դա այն է, ինչ մենք տեսել ենք անկախ ուսումնասիրությունների միջոցով: Ինչպես Ճապոնիայում, որտեղ ցուցանիշը մեկ տոկոսից ցածր է: Շվեյցարիայում կա ՀԿ, որը ներկայացրել է քիչ թե շատ նման թվեր։ ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը վերանայել է բոլոր ապացույցները և հստակ նշել, որ դա էական մտահոգություն չէ. թեև նաև նշվել է, որ մոնիտորինգը շարունակվելու է, ինչը միանգամայն տեղին է։ Այսպիսով, երբ կանոնակարգը գործում է, երբ այն լավ է կիրառվում և երբ ընկերությունները պատասխանատու են վարվում, անչափահասների կողմից օգտագործումը մտահոգիչ խնդիր չէ: Եվ մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ պետք է շարժվեն բոլորը: Մենք պետք է ստեղծենք մի կառույց, որտեղ այս ամենը ի կատար կածվի։ Ի վերջո, մենք ցանկանում ենք սահմանափակել նրանց օգտագործումը, ովքեր չպետք է օգտագործեն նիկոտին, ինչպես անչափահասները և չծխողները, և առավելագույնի հասցնենք անցումը նրանց կողմից, ովքեր ծխում են և չեն թողնում ծխելը:
Մամուլ
Օրվա լուսանկար
