Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 4oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2023-11-24 11:58:56

Կորոնավիրուսից ու պատերազմական իրավիճակից ամենաշատը տուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է։ Մասնավորապես կորոնավիրուսի հետևանքներն ամենաշատն իր վրա է վերցրել հենց այս ոլորտը։ Այս մասին գրում է «Փարիզ Հյուրանոց» ՍՊ Ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանը։

 «2019 թվականին Հայաստան էր ժամանել գրեթե երկու միլիոն զբոսաշրջիկ։ 2021 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 86․524, նախորդ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 307․ 590-ի դիմաց։ Վերջին տարիներին, արդեն, պայմանավորված մի շարք հանգամանքներով` մասնավորապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ, տուրիստական հոսքը դեպի ՀՀ մեծացել է։ Ցուցանիշներն այս առումով ևս բավականին խոստումնալից են․ 2023 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 806․ 004, ինչը շատ ավելի բարձր է 2021 թվականի ցուցանիշից։ Էկոնոմիկայի նախարարն ամիսներ առաջ հայտարարել էր, որ 2023 թվականի ապրիլին զբոսաշրջային հոսքերը 30 %-ով գերազանցել են նախահամաճարակային ցուցանիշը։ Այս ցուցանիշներն, իհարկե, հուսադրող են, բայց պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք. Նախ զբոսաշրջիկների հոսքը, հատկապես ՌԴ-ից, կրկին պայմանավորված մի շարք հանգամանքներով, գնալով նվազելու է, եթե արդեն չի սկսել նվազել։ Այդ մեծ հոսքի մեջ մեծ թիվ են կազմել ռելոկանտները։ Առհասարակ, հսկայական տարբերություն կա զբոսաշրջիկի ծախսած գումարի և ռելոկանտի ծախսած գումարի միջև, քանի որ զբոսաշրջիկը հստակ ծրագրերով է գալիս, ծախսում է տուրերի, ուտելու վրա՝ ռեստորաններում: Այսինքն, նրանց ծախսը, գրեթե, կրկնակի է լինում: Ռելոկանտն այն մարդն է, ով գալիս է այստեղ որոշ ժամանակով բնակվելու, ու իր ծախսերը լրիվ այլ են։ Հետևաբար պետք է իրատեսորեն նայել այս ցուցանիշներին ու գրանցած տնտեսական արդյունքներին»,- ընդգծում է Հարությունյանը։

Ըստ նրա` անկախ վիճակագրական աճող կամ նվազող թվերից՝ Հայաստանն ավելի ճանաչելի և գրավիչ երկիր պետք է դառնա զբոսաշրջիկների համար։

«Ի՞նչն է հետաքրքրում զբոսաշրջիկին, ով առաջին անգամ այցելում է Հայաստան։ Առաջինը տեսարժան վայրերն ու պատմաճարտարապետական հուշարձաններն են, բայց այսօրվա  տուրիստին միայն դրանով զարմացնել չես կարող։ Մարդկանց հետաքրքրություններն ամբողջ աշխարհում փոխվում են։ Պետք է մտածել նոր հետաքրքրությունների և գրավիչ փաթեթների մասին:  Հայաստան այցելող զբոսաշրջիկներին, օրինակ, շատ հետաքրքիր են հայկական խոհանոցն ու քաղաքային կյանքը։ Այս տեսանկյունից կարևոր են կորպորատիվ զբոսաշրջության զարգացումը, զբոսաշրջիկների համար հետաքրքիր ակցիաների և միջոցառումների ավելացումը։

 Հայաստանն այսօր զբոսաշրջիկներին գրավում է համաշխարհային զբոսաշրջային շուկաների բոլոր 7 ձևերով՝ մշակութային, բնության, ժամանցային, գործարար, արկածային, բժշկական- առողջարանային, երկարաժամկետ։ Այս բոլոր ոլորտներում Հայաստանն ունի զարգացման պոտենցիալ. Կարևոր է, որ այդ ոլորտային զարգացումը համաչափ արվի։ Այս առումով պետությունը ևս անելիք ունի. Տեսլական է պետք, որպեսզի հասկականք, թե հայկական տուրիզմը ո՞ր ուղղությամբ է գնում, արդյոք ունենք թիրախային խումբ, թե՝ ոչ»։

Արթուր Հարությունյանի կարծիքով այստեղ կարևոր է պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունը։

«Կա ռեալ հնարավորություն զբոսաշրջությունը երկրի տնտեսության «կերակրող»  ոլորտը դարձնելու համար։ Աշխարհը հենց այդ ուղղությամբ էլ գնում է, ուստի այս առումով ունենք միջազգային փորձ, որից կարող ենք օգտվել։  Զբոսաշրջությունն այսօր աշխարհում  երկրորդ ամենաարագ զարգացող  ոլորտն է՝ մոտ 4%  աճով։ Զարգացման նման տեմպերով կանխատեսվում է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում զբոսաշրջության շնորհիվ աշխարհում կստեղծվի 100 մլն  հավելյալ աշխատատեղ, այսինքն՝ յուրաքանչյուր 4 աշխատանքից մեկը կպատկանի այս ոլորտին։ Այն գրավիչ է նաև ներդրողների համար՝ հատկապես օտերերկրյա ուղիղ ներդրումների, ինչը եկամուտներ կարող է ապահովել թե՛ պետական, թե՛ մասնավոր բյուջեի համար։  Կարծում եմ, որ խելամիտ ռազմավարության դեպքում այս ոլորտը կարող ենք դարձնել երկրի տնտեսության զարգացմանը նպաստող ոլորտներից մեկը»,- գրում է «Փարիզ Հյուրանոց» ՍՊ Ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանը։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg