Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 4oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2023-11-24 10:36:40

Երեկ Tert.am-ը գրել էր, որ  ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Բանն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Գլեբ Տրոցենկոն, որը եղել է  ԶՊՄԿ իրական շահառու և  2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում օտարել է իր անուղղակի ամբողջ բաժնեմասը։

Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։

Տրոցենկոյի փոխարեն 47.6% անուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։

Ըստ իրական շահառուների նախավերջին հայտարարագրի (07/08/2023)՝ Գլեբ Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ում ունեցել է 72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս։ Արդեն նոր հայտարարագրում (21/11/2023) Գլեբ Տրոցենկոն իրական շահառուների շարքում չկա։ Փոխարենը ճիշտ 72.6% մասնակցությամբ հայտնվել է Սվետլանա Երշովան։

Իսկ Երշովան բիզնես առումով փոխկապակցված է Տրոցենկոների հետ։ Ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի՝ 2012 թվականի դրությամբ նա հանդիսացել է Ռոման Տրոցենկոյին պատկանող AEON Corporation-ի փոխնախագահ։

Սվետլանա Երշովան Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու է եկել նաև մյուս հանքարդյունաբերական ընկերությունում՝ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ում։

Այսքանով Երշովայի և Տրոցենկոների բիզնես առնչությունները սրանով չեն սահմանափակվում։ Պարզվում է, որ Սվետլանա Երշովան Տրոցենկոների հետ կապված մեկ այլ ՝ «Պրոֆի» ընկերությունում համասեփականատեր է Իլյա Բրանսկիի հետ։ Իլյա Բրանսկին, իր հերթին, Ռոման Տրոցենկոյի հետ համասեփականատեր է օդանավակայանների կառավարմամբ զբաղվող ընկերությունում։

 No description available.

No description available.

No description available.

 

 

Ի դեպ, Սվետլանա Երշովայի անվանը հանդիպում ենք պատժամիջոցների թեկնածուների ուկրաինական ցուցակում։ Այստեղից էլ պարզվում է, որ Սվետլանա Երշովան 2021 թվականին «Московское речное пароходство» ընկերության խորհրդի անդամ է եղել։ Իսկ այդ ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսը պատկանել է Ռոման Տրոցենկոյին։

No description available.

No description available.

 

Ի դեպ ռուսական մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվել, որ այս ընկերությունը կապված է այսպես կոչված ռեյդերային առգրավումների (рейдерский захват), փաստացի ձեռնարկությունների զավթման դեպքերի հետ։

No description available.

 Tert.am-ի հարցին ի պատասխան ԶՊՄԿ-ից ասել էին, որ չեն կարծում, թե կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ։ Այդուհանդերձ, վերը նշված փաստական շղթան վկայում է հակառակի հավանականության մասին։ Իսկ այդ դեպքում ուղիղ հարվածի տակ է հայտնվում ոչ միայն կոմբինատը, որպես բիզնես, այլև ՀՀ պետբյուջեի մի զգալի հատված։

Նախ պատժամիջոցների հետևանքով կարգելվի կոմբինատի արտադրանքի արտահանում Արևմուտք, որպես հետևանք կտրուկ կկրճատվի դոլարային ներհոսքը Հայաստան, հետևաբար դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ անկանխատեսելի կտրուկ աճ կարձանագրի։ Մյուս վտանգը, որ սպառնում է պետությանը․

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության լոկոմոտիվն է,  ԶՊՄԿ-ն մշտապես հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին եռյակում է, պատժամիջոցները կհանգեցնեն եկամուտների և հետևաբար վճարած հարկերի բազմապատիկ կրճատման։ Սա իր հերթին բերելու է սոցիալական լրջագույն խնդիրների՝ սկսած կենսաթոշակների վճարման տարրական պարտավորություններից, վերջացրած պետության կապիտալ, այդ թվում պաշտպանական ոլորտի ծախսերի կրճատումով։

Ի դեպ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին Tert.am-ի «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ապահովում է պետբյուջեով պաշտպանությանն ուղղված ծախսերի կեսից ավելին։ Օրինակ 2021-ին պետբյուջեից պաշտպանությանն ուղղված ծախսերը 319 միլիարդ դրամ են եղել, ԶՊՄԿ-ն փաստացի որպես հարկ ապահովել է դրա կեսից ավելին։

Արդյո՞ք ԶՊՄԿ-ն կհայտնվի ամերիկյան պատժամիջոցների տակ, հարցի պատասխանը ստանալու համար Tert.am-ը դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածների և Էկոնոմիկայի նախարարություններ։ Հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Էներգետիկայի փորձագետ Արմեն Մանվելյանը Tert.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ  ԶՊՄԿ-ն այս տարբերակով փորձում է շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։ Ըստ փորձագետի՝ այս մեթոդին վերջին շրջանում շատ ռուսական ընկերություններ են դիմում։

«Այս գործընթացը մասսայական է տեղի ունենում։ Այսօր շատ դեպքերում ռուսական բիզնեսը վերանվանվում է, ուրիշ սեփականատերերի անուններով են գրանցվում, որպեսզի ընկերությունները խուսափեն պատժամիջոցներից։

Զանգեզուրի կոմբինատի դեպքը ևս շատ նման է այս երևույթին, որը վերջին շրջանում զանվածաբար կիրառվում է՝ շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները»,- նշեց մեր զրուցակիցը։

Արմեն Մանվելյանի խոսքով՝ քանի դեռ կոմբինատի նոր բաժնետերը, որը թեև փոխկապակցված է նախկին ղեկավարության հետ, անձամբ պատժամիջոցների տակ չէ, այս մեթոդը կաշխատի։

Մանվելյանը նշեց, երբ արևմուտքը որոշի նրա նկատմամբ էլ պատժամիջոցներ սահմանել, կոմբինատը դարձյալ կարող է շրջանցել այն՝ նոր բաժնետեր գտնելով։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ բաժնեմասը Գլեբ Տրոցենկոն օտարել էր ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվելուն զուգահեռ։

 

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg