Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 4oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2024-10-10 11:06:52

10/10/2024 11:06

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին 50 օրվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ փորձելով Վաշինգտոնի հետ համակարգել անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռներով հարձակմանն իսրայելական պատասխանի հավանական տարբերակները, գրում է Times of Israel-ը:

Իսրայելը խոստացել էր կործանարար հաշվեհարդար տեսնել, սակայն Բայդենը դեմ է արտահայտվել Իրանի միջուկային կամ նավթի արդյունահանման օբյեկտները թիրախավորելուն: Նեթանյահուն արգելել էր պաշտպանության նախարար Յոավ Գալանտին թռչել ԱՄՆ՝ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար, քանի դեռ չի խոսել Բայդենի հետ։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահը երկար ժամանակ հիասթափված է Նեթանյահուի կողմից Գազայի հատվածում մղվող պատերազմից, ինչպես նաև Իսրայելի մարտերից Լիբանանում: Բայդենին դուր չի գալիս, որ Նեթանյահուն ռազմավարություն չունի, թե ինչպես վերջ դնել հակամարտությունը:

Սպիտակ տունը չորեքշաբթի օրվա հեռախոսազրույցը որակել է «ուղիղ և արդյունավետ», իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակը նշել է, որ այն անցկացվել է «դրական ոգով»: 

Սպիտակ տան հաղորդագրությունը որևէ նոր տեղեկատվություն չի առաջարկել Իրանի դեմ Իսրայելի հնարավոր պատասխան հարձակման հարցում ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, որ Բայդենը «վերահաստատել է Իսրայելի անվտանգությանն իր պողպատե հավատարմությունը և միանշանակ դատապարտել է» հոկտեմբերի 1-ին Թեհրանի հրթիռային հարվածը։

Լիբանանի վերաբերյալ ԱՄՆ նախագահն ընդգծել է դիվանագիտական պայմանավորվածության անհրաժեշտությունը՝ ինչպես լիբանանցի, այնպես էլ իսրայելցի քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձնելու իրենց տները:

«Նախագահը հաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին «Հեզբոլլահ»-ից, որը միայն անցած տարվա ընթացքում հազարավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա՝ միաժամանակ ընդգծելով խաղաղ բնակչությանը, մասնավորապես Բեյրութի խիտ բնակեցված շրջաններում վնասը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը։

Գազայի հատվածի առնչությամբ առաջնորդները քննարկել են ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համար դիվանագիտական ջանքերն ավելացնելու հրատապ անհրաժեշտությունը», -ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg